Հրապարակվեց: Пт, Ноя 15, 2019
...

Իրավական դաշտում «բեսպրեդել» է, տեղի է ունենում ինքնիրավչություն․ Արմեն Ռուստամյան

Տարածել
Tags

Հայաստանում այսօր ամենակարևոր խնդիրը բովանդակային դիսկուրսի բացակայությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, միանգամից սկսում են պիտակավորել՝ սև ես, թալանչի ես, նախկին ես: Այսօր թալանից են խոսում մարդիկ, որ որոնք նույն թալանի հետ առնչվում են, այնքան փաստեր կան: Եթե բացահայտ բյուջեից այդքան գումարներ են հատկացվում, աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները, խալի լվալու համար այդքան գումարներ հատկացնելը: Պատկերացրեք, որ նախկինում այդպես լիներ»,- նշեց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ իրավական դաշտում ինքնիրավչություն է տեղի ունենում՝ «սամասուդ», «բեսպրեդել», ինչը չի կարող անհետևանք լինել, սա չի մոռացվելու, սրանք դառնալու են այն կոնկրետ գործերը, որոնք դրվելու են այսօրվա իշխանության առջև

Մեկնաբանություններ