Հրապարակվեց: Пн, Янв 29, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Իրանում կանխվել է ահաբեկչությունների շարք, ձերբակալվել են ԻՊ-ի գրոհայիններ

Իրանի արևմուտքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 16 անդամ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Իրանի սահմանամերձ և կենտրոնական քաղաքներում, այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրի հայտարարությանը։

Նշվում է, որ «Նաջաֆ» բազայում հայտնաբերված գրոհայինների թիվը եղել է 21, նրանցից մի քանիսը սպանվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկների հետ բախման ընթացքում, 16-ը ձերբակալվել են, 2-ը փորձել են փախուստի դիմել, սակայն գտնվում են իրանական ուժերի շրջափակման մեջ:

Աղբյուրը նշում է, որ հակաահաբեկչական գործողության հետևանքով մահացել է 3 իրանցի զինծառայող:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին ԻՊ ահաբեկիչները հարձակում էին իրականացրել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել էր 16 մարդ, 42 մարդ՝ վիրավորվել: Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին հայտնել էր, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:

Մեկնաբանություններ