Հրապարակվեց: Пн, Ноя 05, 2018
...

Իրանում զանգվածային հակաամերիկյան ցույցեր են անցկացվում. մարդիկ այրում են ԱՄՆ դրոշն ու դոլարները

Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին զանգվածային ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ Միացյալ Նահանգների: Ինչպես հաղորդում է DW.com-ը, բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցում:

Ցուցարարները վանկարկում են «մահ Ամերիկային»: Նրանցից շատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրում են նաև Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները:

Ինչպես նշվում է, բողոքի ցույցերն Իրանում անցկացվում են 1979-ին իրանական իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի սահմանած նոր պաշժամիջոցներն՝ ընդդեմ Իրանի: Պատժամիջոցները կանդրադառնան բանկային և նավթային հատվածների վրա և կարող են վերջնականապես կաթվածահար անել իրանական տնտեսությունը:

 

Մեկնաբանություններ