Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 550-ը

Իրանի արևմտյան Քերմանշախ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 550-ը, հաղորդում է Press TV-ն՝ մանրամասնելով, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Իրաքում ու Ադրբեջանում:

Ավելի վաղ հաղորդվում էր նահանգի երեք քաղաքներում 361 տուժածի մասին:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով Իրաքյան Քուրդիստանում մեկ զոհ է գրանցվել: Այնտեղ տուժածների թիվը հասել է 43-ի:

Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է իրանա-իրաքյան սահմանին: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, մինչդեռ էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:

Մեկնաբանություններ