Հրապարակվեց: Пт, Май 31, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Իրանում բազմամարդ ցույցեր և երթեր են անցկացվել՝ հաջակցություն Պաղեստինի

Այսօր Իրանի ամբողջ տարածքում Ալ Քուդսի միջազգայի օրվա առնչությամբ բազմամարդ ցույցեր և երթեր են անցկացվել՝ hաջակցություն Պաղեստինի և ի նշան պաղեստինցիների իրավունքների համար պայքարում իրանցիների համերաշխության, հայտնում է ria.ru-ի թղթակիցն Իրանում:

Երթի համար 10 երթուղի է ընտրվել, որոնք ավարտվել են նույն կետում՝ Թեհրանի համալսարանի մոտ: Թեհրանի փողոցներով շուրջ 10 000 մարդ է քայլել՝ հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ վանկարկելով: Երթի մասնակիցները Պաղեստինի դրոշը և «Պաղեստինն ազատ կլինի» գրությամբ ցուցանակներ են ծածանել:
Երթեր են ընթացել նաև Թավրիզ, Շիրազ, Մեշհեդ և այլ քաղաքներում:

Ալ Քուդսի միջազգային օրը նշվում է 1979-ից: Այն հռչակել է Իրանում իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին: Այն նշվում է մուսուլմանների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը: Այդ օրն Իրանում և այլ երկրներում հակաիսրայելական ցույցեր ու ակցիաներ են իրականացվում, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Երուսաղեմում տիրող ճգնաժամին, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա խաղաղ ճանապարհով Պաղեստինի անկախացման հարցին:

Մեկնաբանություններ