Հրապարակվեց: Чт, Янв 03, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Իրանի նախագահ Ռոհանին շնորհավորել է իրանցի քրիստոնյաներին Նոր Տարվա առիթով

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ուղերձում շնորհավորել է Իրանի  քրիստոնյա քաղաքացիներին Նոր 2019 թ.-ի առիթով, հաղորդում է ИРНА-ն:

Երկուշաբթի Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրող քրիստոնյաներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ 2019 թվականը լինելու է խաղաղության եւ արդարության շրջան, եւ աշխարհն ականատես կլինի վատ տրամադրվածությունների արմատախիլ լինելուն։

Հեռագրում ասվում է, որ Քրիստոսի ծնունդը բոլոր ազգերի համար հոգեւորի, խաղաղության եւ բարեկամության ուղերձ է։

Մեկնաբանություններ