Հրապարակվեց: Пн, Сен 30, 2019
...

Իրանի նախագահը Հայաստան կայցելի երկուշաբթի երեկոյան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի երկուշաբթի երեկոյան: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում:

Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին վարչապետն իրանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անշուշտ հատուկ անդրադարձ կատարելով նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարին:

Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իրանի նախագահը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում առանձին հանդիպումներ կունենա նաև ԵԱՏՄ անդամ որոշ երկրների ղեկավարների հետ»,- գրել է իրանագետը:

Մեկնաբանություններ