Հրապարակվեց: Пт, Фев 01, 2019
...

Իրանի հետ նոր պատերազմը Իսրայելի ոչնչացմանը կհանգեցնի. իրանցի գեներալ

Իրանցի գեներալը հայտարարել է, որ Իրանի հետ նոր պատերազմը կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատար, բրիգադի գեներալ Հասեյն Սալամին հայտարարել է, որ  «Իսրայելի անօրինական ռեժիմի ոչնչացման համար» «ռազմավարական ներուժ» է ստեղծվել, հաղորդում է Tasnim -ը:

Նրա խոսքով՝ Իրանի հետ պատերազմը Իսրայելի ոչնչացմանը կհանգեցնի: Գեներալը նշել է, որ իսրայելցիները հուսահատ մարտավարական գործողություններ են իրականացնում ռազմավարական հավասարակշռությունը խախտելու եւ իրենց վախը հաղթահարելու համար՝ ընդգծելով, որ Իսրայելը մեծ վտանգի մեջ է:

«Մենք զգուշացնում ենք նրանց (սիոնիստներին), որ եթե նոր պատերազմ սկսվի, դա նրանց ոչնչացմանը կհանգեցնի», — հավելել է նա:

Նա Իսրայելին կոչ է արել չխաղալ կրակի հետ, քանի որ «նա կոչնչացվի, նախքան ԱՄՆ-ի օգնության հասնելը»: Սալամին նշել է, որ ցամաքում ռազմական գործողությունները 3 օրվա ընթացքում Իսրայելին պարտության կմատնեն:

«Գործողության մեկնարկի ցանկացած ընկալում, որը նրանք (Իսրայել) կարող են ունենալ, այլ ավարտ կունենա եւ սահմանափակ ներխուժումը սահմանափակ պատերազմի չի հանգեցնի», — ընդգծել է նա:

Մեկնաբանություններ