Հրապարակվեց: Вт, Июн 04, 2019
...

Իրանի հանդեպ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների մոտեցումներում էական տարբերություններ չկան. Պոմպեո

Իրանի վերաբերյալ ԱՄՆ եւ եվրոպական երկրների դիրքորոշումներն առանցքային հարցերում չեն տարբերվում:

Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, որը Հաագայում է հունիսի 4-5-ն անցկացվող ձեռներեցության գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու համար:
«Ո՛չ, հիմնականում տարբերություններ չկան, բացարձակապես չկան,- հայտարարել է նա: — Ես լսել եմ, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը խոսում այն մասին, որ մենք Իրանի կողմից սպառնալիքի վերաբերյալ ընդհանուր տեսակետ ունենք: Տարբերվել են մեր մոտեցումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում, եւ մենք սեփական վերլուծություն ունենք, թե ինչպես լավագույն կերպով Իրանին խանգարենք առաջ ընթանալ միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհին»:
«Այո՛, սա տեխնիկական հարց է, որով մենք տարբերվում ենք,- շարունակել է նա: — Սակայն կարծում եմ, որ եվրոպացիներն ու ամերիկացիները շատ հարցերում միտումների, նպատակների, վտանգների եւ սպառնալիքների ընդհանուր ընկալում ունեն»:
Մեկնաբանություններ