Հրապարակվեց: Вт, Ноя 06, 2018
...

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խախտում են աշխարհի հավասարակշռությունը․ Էրդողան

Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար անընդունելի են, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Այդ պատժամիջոցները դեմ են իրավունքին ու դիվանագիտությանը և խախտում են աշխարհի հավասարակշռությունը: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը:
Իրանի դեմ ԱՄՆ լայնամասշտաբ պատժամիջոցները ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ից: Դրանք գլխավորապես առնչվում են էներգետիկայի և բանկային ոլորտներին: Միացյալ Նահանգներում անցանկալի են հայտարարվել ավելի քան 700 անձ ու կազմակերպություն: Նրանք, ովքեր կհամագործակցեն այս ցուցակում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ, կհայտնվեն ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի տակ: Սակայն 7 երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի համար ժամանակավոր բացառություն է արվել:
Մեկնաբանություններ