Հրապարակվեց: Ср, Ноя 07, 2018
...

Իրանը փորձարկել է սեփական արտադրության ՀՕՊ համակարգը

Իրանում սեփական արտադրության «Մերսադ» «երկիր-օդ» դասի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի փորձարկում է անցկացվել:

Ինչպես նշում է en.mehrnews.com կայքը, այս մասին ասվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի օդատիեզերական ուժերի տարածած հայտարարությունում:

Նշվում է, որ փորձարկումները բարեհաջող են անցել. արձակված բոլոր հրթիռները ճշգրիտ խոցել են նշված թիրախները:

Հաղորդվել է նաև, որ անցած երկու օրվա ընթացքում Իրանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածներում՝ 500 քմ մակերեսով տարածության վրա, խոշոր զորավարժություններ են անցկացվել:

Մեկնաբանություններ