Հրապարակվեց: Чт, Окт 10, 2019
...

Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել Է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում:

«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը եւ բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում Է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,-ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թեհրանում նաեւ ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, եւ հիշեցրել են, որ Թեհրանը դեմ Է Անկարայի գործողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ