Հրապարակվեց: Чт, Май 23, 2019
...

Իրանը լիովին վերահսկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմանավերի գործողությունները. ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են ամերիկյան ռազմական նավերի գործողությունները Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով «Իրանի Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին:

«Պարսից ծոցում գտնվող ռազմանավերը լիովին գտնվում են բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ: Անհանգստանալու առիթ չկա».- նշել է Ֆադավին:

Նշվում է, որ Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնի վրա ԱՄՆ-ն Պարսից ծոց է ուղարկել նվազագույնը 7 ռազմանավ և զենիթահրթիռային Patriot համակարգը: Պենտագոնը նշել էր, որ դա իրենց պատասխանն է Իրանին` «ԱՄՆ-ին գլխից հարված հասցնելու» սպառնալիքների համար:

Մեկնաբանություններ