Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

Իտալիան հրաժարվեց ԵՄ-ի ճնշման ներքո վերանայել բյուջեի նախագիծը

Տարածել
Tags

Իտալիան չի պլանավորում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վերանայել Եվրահանձնաժողովի պահանջներին համսապատասխան: Այդ մասին Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն հայտարարել Է Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հռոմում կայացած հանդիպմանը:

Նա նաեւ հասկանալ Է տվել, թե չի հավատում Բրյուսելի կողմից Իտալիայի նկատմամբ որեւԷ տուգանային միջոցի, հայտնում Է Bloomberg գործակալությունը: Բացի այդ, Իտալիայի փոխվարչապետը վստահություն Է հայտնել, որ Իտալիան կմնա եվրոգոտու կազմում: «Ես դա երաշխավորում եմ որպես փոխվարչապետ»,- նրա խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Ժամանակները փոխվել են. անցած տարվա ընթացքում ես ավելի վստահ եմ դարձել, որ հարկավոր Է մնալ եվրոգոտում»,- հավելել Է նա:
Իտալիայի կառավարությունը պետք Է նոյեմբերի 13-ից ոչ ուշ Բրյուսելին ներկայացնի բյուջեի վերանայված նախագիծը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մերժել Է Իտալիայի բյուջեի նախագիծը, որը 2019 թվականին դեֆիցիտը նախատեսում Է ՀՆԱ-ի 2,4 տոկոսի չափով, եւ Հռոմին մեղադրել Է չափազանց լավատեսական կանխատեսումների մեջ: Սպասվում Է, որ նոյեմբերի 21-ին Եվրահանձնաժողովը կհաստատի իր դիրքորոշումը վերանայված փաստաթղթի նկատմամբ: Դի Մայոն հայտարարել Է, որ պատրաստ Է երկխոսության, բայց ընդսմին հնարավոր զիջումների ոչ մի ազդանշան չի տվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Մեկնաբանություններ