Հրապարակվեց: Ср, Сен 11, 2019
...

Իտալիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Ջուզեպե Կոնտեի կառավարությանը

Տարածել
Tags

Իտալիայի խորհրդարանի երկու պալատները վստահություն են հայտնել Ջուզեպե Կոնտեի գլխավորած նոր կոալիցիոն կառավարությանը: Այդ մասին Коммерсант-ի հաղորդմամբ՝ հայտնում է ANSA-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սենատում նոր կառավարության օգտին քվեարկել է 169, դեմ՝ 133, ձեռնպահ՝ 5 պատգամավոր: Խորհրդարանի մյուս պալատում կառավարությանը վստահություն է հայտնել 343 պատգամավոր, դեմ է արտահայտվել 263-ը, ձեռնպահ՝ 3-ը:

Նոր կոալիցիոն կառավարությունում ընդգրկված են «5 աստղերի շարժում» կուսակցության և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ:  Առողջապահության նախարարը ներկայացնում է «Ազատ և հավասար» կուսակցությունը:

Նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Ջուզեպե Կոնտեն: Արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի 33-ամյա Լուիջի Դի Մայոն «5 աստղերի շարժում» կուսակցությունից:

Կառավարությունը ՝ Կոնտեի գլխավորությամբ, անցյալ շաբաթ, նախագահ Սերխիո Մատարելլայի ներկայությամբ, երդում է տվել Հռոմում: Այժմ ընդդիմադիր դիքրեից հանդես է գալիս «Լիգա» կուսակցությունը:

Մեկնաբանություններ