Հրապարակվեց: Пт, Окт 25, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Իտալացի պատգամավորը գետնին է շպրտել թուրքական դրոշով շոկոլադի տուփը . (տեսանյութ)

Տարածել
Tags

Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը:

Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը, որի վրա պատկերված էր Թուրքիայի դրոշը ցուցադրաբար գետնին է շպրտել գործընկերներին կոչ անելով նույն կերպ վարվել իրենց բաժանված շոկոլադի տուփերի հետ:

«Ես «ոչ» եմ ասում այդպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:

Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և հավելել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում:

ermenihaber.am

 

 

Մեկնաբանություններ