Հրապարակվեց: Пт, Апр 12, 2019
...

Իսրայելի տիեզերական սարքը Լուսնի վրա վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել

Տարածել
Tags

Իսրայելի «Բերեշիտ» տիեզերական սարքը Լուսնի վրա վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առաքելության ղեկավարներից մեկին։

«Մենք, ցավոք, չկարողացանք իջեցնել սարքը»,- ասել է նա, հայտնում է News.am-ը։
Մինչ այդ, ինչպես հայտնի է հեռարձակումից, սարքը վայրէջք կատարելիս կորցրել է կապը Երկրի հետ։
Տիեզերանավը Կանավերալ հրվանդանի վրա գտնվող ամերիկյան տիեզերակայանից Falcon 9 հրթիռակրի օգնությամբ մեկնարկել էր փետրվարի 22-ին։ Այն անցել է 6,5 միլիոն կիլոմետր՝ զարգացնելով 36 000կմ/ժ արագություն։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ «Բերեշիտը» դուրս էր եկել լուսնային ուղեծիր՝ Իսրայելին դարձնելով յոթերորդ երկիրը, որը դա արել է։
Մեկնաբանություններ