Հրապարակվեց: Пн, Мар 11, 2019
...

«Իսրայելը ոչ բոլոր քաղաքացիների երկիրն է, այլ միայն հրեաներինը». Նեթանյահուն՝ արաբներին

Տարածել
Tags

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Իսրայելն իր քաղաքացիներից ոչ բոլորի երկիրն է», գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ վարչապետը, «ոչ բոլոր» ասելով, նկատի է ունեցել արաբներին:

Վարչապետն այս մասին գրել է Instagram-ում՝ ընդգծելով, որ երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ արաբները, հավասար իրավունքներ ունեն:

Բայց, միևնույն ժամանակ, Նեթանյահուն հիշեցրել է նախորդ տարի ընդունված վիճահարույց օրենքի մասին, համաձայն որի՝ Իսրայելը հռչակվել է հրեա ժողովրդի ազգային պետություն:

«Իսրայելն իր ոչ բոլոր քաղաքացիների երկիրն է: Մեր ընդունած օրենքի համաձայն՝ Իսրայելը հրեա ժողովրդի և միայն նրանց ազգային պետությունն է»,-գրել է Նեթանյահուն ի պատասխան հրեա դերասան Ռոթոմ Սելայի քննադատության:

Հայտնի է, որ արաբներն Իսրայելի բնակչության 17%-ն են: Խոսքը պաղեստինցիների մասին է, որոնք 1948թ. հրեական պետության ստեղծումից ի վեր շարունակել են ապրել իրենց տարածքում ու պայքարում են հանուն Պաղեստինի անկախ պետության ստեղծման:

Մեկնաբանություններ