Հրապարակվեց: Ср, Окт 21, 2015
...

Իսրայելը մեղադրվում է միջկրոնական հակամարտության բորբոքման մեջ

Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը մեղադրանք է հնչեցրել Իսրայելի ղեկավարության հասցեին՝ նշելով, որ  նրանք իրենց գործողություններով նպաստում են միջկրոնական հակամարտության բորբոքմանը,- գրում է News.am-ը, հղելով ՏԱՍՍ-ին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Ռամալլա կատարած այցի ժամանակ։

«Բռնազավթման շարունակումը եւ Երուսաղեմի ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական սրբավայրերի պղծումը ճանապարհ են բացում կրոնական բախումների համար։ Մենք դա չենք ուզում եւ նախազգուշացնում ենք»,- ասել է Աբասը։

Պաղեստինի առաջնորդը նորից ընդգծել է միջազգային հանրությունից աջակցություն ստանալու անհրաժեշտության մասին։

Բան Կի Մունն իր հերթին մտահոգություն է հայտնել Երուսաղեմում ու պաղեստինյան տարածքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ նշել է, որ ուժով հնարավոր չէ հասնել խաղաղության։

Նշենք, որ Իսրայելում եւ Հորդանանի Արեւմտյան ափին իրավիճակը վերջին 3 շաբաթվա ընթացքում լարված է մնում։ Այս ընթացքում 40 ահաբեկչական ակտից զոհվել է 9 իսրայելցի եւ ավելի քան 40 պաղեստինցի։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ