Հրապարակվեց: Ср, Окт 25, 2017
...

Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի նկատմամբ. Նեթանյահու

Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի ձգտման նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ նշելով, որ աշխարհը պետք է հոգ տանի նրանց բարեկեցության մասին, փոխանցում է AFP գործակալությունը։

Նեթանյահուն ելույթ է ունեցել Իսրայելի զբոսաշրջության նախարար Ռեհավամ Զեեվիի հիշատակի արարողությանը, ով սպանվել էր պաղեստինցիների կողմից Երուսաղեմում 2001 թվականին։

Նրա խոսքով՝ Զեեվին Իրաքյան Քրդստանում գաղտնի առաքելությամբ եղել է 1960-ականներին և վերահսկել այնտեղ իսրայելական բանակի դաշտային հիվանդանոցի ստեղծումը։

«Քրդերը դրսևորում են ազգային և միջազգային ողջամտություն։ Մենք մեծ համակրանք ենք տածում նրանց ցանկությունների հանդեպ, և աշխարհը պետք է հոգ տանի նրանց անվտանգության ու ապագայի մասին»,-ասել է Նեթանյահուն։

Մեկնաբանություններ