Հրապարակվեց: Пн, Мар 04, 2019
...

Իսպանիայի վարչապետը խորհրդարանի լուծարման մասին հրամանագիր է ստորագրել

Տարածել
Tags

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկրի խորհրդարանի երկու պալատները լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել՝ ապրիլի 28-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու նպատակով, գրում է El Diario պարբերականը:

Խորհրդարանի լուծարման մասին որոշումը պետք է ստորագրի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը: Երեքշաբթի առավոտյան փաստաթուղթը կհրապարակվի պետական տեղեկագրում և օրենքի ուժ կստանա:

Հիշեցնենք, որ փետրվարի կեսին Սանչեսը հայտարարել էր երկրում ապրիլի 28-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Դրանք գրեթե 4 տարվա մեջ արդեն 3-րդ խորհրդարանական ընտրությունները կլինեն:

Մեկնաբանություններ