Հրապարակվեց: Ср, Окт 31, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

«Իսլամի տեսանկյունից առաջնորդին հնազանդվելը կրոնական պարտականություն է: Մենք հնազանդվում ենք մեր նախագահին». թուրք պրոֆեսոր

Տարածել

Թուրքիայի Ուրֆա քաղաքում գտնվող «Հարրան» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռամազան Թաշալթընը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեմ գնալն ու նրա կամքին չհնազանդվելը մեծ մեղք է, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:

«Իսլամի տեսանկյունից առաջնորդին հնազանդվելը կրոնական պարտականություն է: Իսկ դեմ դուրս գալը պատերազմից փախչելու պես բան է, դա մեղք է: Մենք հնազանդվում ենք մեր նախագահին»,- ասել է Թաշալթընը:

Նա նաև իր գոհունակությունն է հայտնել այն առիթով, որ կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո Էրդողանն ավելի լայն լիազորություններ ունի:

Թուրք պրոֆեսորի այս խոսքերը լուրջ հակազդեցության են արժանացել թուրքական ընդդիմադիր մամուլում, իսկ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր ծաղրել են Թաշալթընին:

Մեկնաբանություններ