Հրապարակվեց: Ср, Окт 16, 2019
...

«Իշխանությունը հարձակվում է աջ ու ձախ, որպեսզի թաքցնի ծանր ճշմարտությունը». Կարո Փայլան

Տարածել

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում գործազրկության խնդրին: Իր ֆեյսբուքյան էջում Փայլանը մասնավորապես գրել է, որ գործազրկության մակարդակը հասել է 13,9%-ի:

«Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է ռեկորդային 27,1% ցուցանիշի: 8 միլիոն քաղաքացի գործազուրկ է: Դա նշանակում է, որ ամեն տանը կա գոնե 1 գործազուրկ: Իշխանությունն աջ ու ձախ հարձակումներ է գործում, որպեսզի թաքցնի ծանր ճշմարտությունը: Եկեք վերջ տանք պատերազմին: Եկեք մեր ռեսուրսները ծախսենք գործազրկության խնդիրը լուծելու վրա»,- գրել է նա:

Կարո Փայլանը դեմ է արտահայտվել Սիրիայում թուրքական ռազմական գործողություններին՝ իշխանությանը մեղադրելով պատերազմ սկսելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Մեկնաբանություններ