Հրապարակվեց: Вт, Ноя 06, 2018
...

«Ինչպե՞ս է ստացվում, որ իրար թշնամի երկրներն արցախյան հակամարտության հարցում նույն դիրքորոշումն ունեն». Ոսկան Սարգսյան

Տարածել
Tags

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաղեստինի արտաքին գործերի նախարարը Բաքվում հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը: Ինչպե՞ս է ստացվում, որ իրար թշնամի երկրներ Պաղեստինն ու Իսրայելն արցախյան հակամարտության հարցում նույն` արբեջանամետ դիրքորոշումն ունեն: Ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանն Իսրայելի հետ ակտիվ չի համագործակցում, օրինակ, իսրայելական արտադրության անօդաչու սարքերի մի խմբաքանակ գնելու համար, ինչո՞ւ Հայաստանը դիտորդ չունի Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում, որ այնտեղ հակադարձի մեր երկրի դեմ Ադրբեջանի մեղադրանքներին: Ասում են` դիվանագիտական աշխատանքը մեծամասամբ անտես է, սակայն դրա արդյունքները հո տեսանելի են»:

Հիշեցնենք՝ Պաղեստինի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Պաղեստինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը:

Մեկնաբանություններ