Հրապարակվեց: Ср, Окт 30, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Ինչո՞ւ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, եթե Կոնգրեսի 2 պալատներից մեկն է միայն ճանաչել Ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան

Տարածել
Tags

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը ՀՀ վարչապետի և ՀՀ արտգործնախարարի արձագանքին։

Սուրեն Սարգսյանը նշել է, որ իզուր են ՀՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաները շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, քանի որ սա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկի նախաձեռնությունն է միայն։

«Տեսնես ինչո՞ւ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, եթե Կոնգրեսի երկու պալատներից մեկն է միայն ճանաչել Ցեղասպանությունը: Պետք է միայն շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատին: Սենատը դեռ բան չի արել»,– գրել է Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկեց 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Բանաձևով հաստատում են, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:

Սուրեն Սարգսյանը գրառմանը կից ներկայացրել է վարչապետի և արտգործնախարարի թվիթերյան գրառումների ճեպապատկերները (screenshot):


Մեկնաբանություններ