Հրապարակվեց: Вт, Дек 25, 2018
...

Ինդոնեզիայում ավերիչ ցունամիի զոհերի թիվը 373-ի է հասել

Տարածել
Tags

Ինդոնեզիայում Զոնդյան նեղուցի ափերին Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 373-ի, կա շուրջ 1500 տուժած, հաղորդում է TIME պարբերականը:

Ցունամին Ինդոնեզիայի ափամերձ շրջաններին հարվածել էր դեկտեմբերի 22-ին:

Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:
Մեկնաբանություններ