Հրապարակվեց: Чт, Ноя 15, 2018
...

Ինդոնեզիայի նախագահը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները

Տարածել
Tags

Ինդոնեզիան ցանկանում է հնարավորինս արագ ավարտել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները և հուսով է, որ Ռուսաստանն այդ հարցում աջակցություն կցուցաբերի: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սինգապուրում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կաջակցի մեզ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում», — ասել է Վիդոդոն:

Բացի այդ՝ նախագահը նշել է, որ Ինդոնեզիան ձգտում է ընդլայնել տնտեսական համագործակցությունը Մոսկվայի հետ ու հատկապես արմավենու յուղի մատակարարման հարցում, որը համարվում է Ինդոնեզիայի արտաքին առևտրի առանցքային կետերից մեկը:

Պուտինն ու Վիդոդոն հանդիպել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ կապված միջոցառումների շրջանակում:

Ավելի վաղ Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Հալիլը հայտարարել էր, որ Սիրիան դիտարկում է Եվրասիական տնտեսական միության անդամ առանձին երկրների հետ առևտրային արտոնությունների ռեժիմ հաստատելու, իսկ ապագայում նաև միության անդամ դառնալու հեռանկարը:

Մեկնաբանություններ