Հրապարակվեց: Чт, Мар 14, 2019
...

Իլհամ Ալիեւն անընդունելի է անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը

Տարածել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը փոխելու փորձերն ուղղված են դրանց արգելափակմանը: Այս մասին news.am-ի հաղորդմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձեւաչափը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը վաղուց գոյություն ունի եւ չի կարող փոխվել: Առկա ստատուս քվոն անընդունելի է եւ պետք է փոխվի»:
Մեկնաբանություններ