Հրապարակվեց: Вт, Дек 25, 2018
...

Իբրահիմ Կալին․ Թրամփն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը

Տարածել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Թուրքիա այցելելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը՝ տեղեկացնում է AP-ն։

Նրա խոսքերով՝ Թրամփը խոստացել է Թուրքիա այցելել 2019թ․, սակայն ստույգ ամսաթիվը դեռեւս որոշված չէ։ Նա նշել է, որ Էրդողանը Թրամփին հրավիրել է անցած հանգստյան օրերին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Կիրակի օրը Թրամփը Twitter-ում գրել էր, որ երկար եւ արդյունավետ զրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայից ամերիկյան զինվորականների «դանդաղ եւ շատ համակարգված» դուրսբերումը։

Սիրիայից զորքերը հանելու Թրամփի որոշման մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ՝ նույնպես Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո։

Մեկնաբանություններ