Հրապարակվեց: Пт, Фев 01, 2019
...

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. Գագիկ Սուրենյանի կանխատեսումները

Տարածել
Tags

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, չտխրեք. այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։ Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը` Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին` նույնքան կբարձրանա»:

Մեկնաբանություններ