Հրապարակվեց: Пт, Фев 23, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

ԻՊ-ի ահաբեկիչները 400 միլիոն դոլար են դուրս բերել Իրաքից և Սիրիայից. The Economist

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պարտությունից հետո 400 միլիոն դոլար են հանել Իրաքից և Սիրիայից: Այդ մասին հայտնում է բրիտանական The Economist-ը՝ վկայակոչելով իրաքցի պատգամավորի:

Նրա տվյալներով՝ ահաբեկիչները գումարներ էին լվանում Իրաքում տարբեր ձեռնարկություններ ձեռք բերելով: Բացի այդ, ԻՊ-ը Թուրքիայում ոսկու տեսքով զգալի միջոցներ է տեղակայել և աջակցում է ամբողջ երկրում «քնած խմբերին»:

«Նրանք ժամանակավորապես ակտիվ չեն»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, սակայն, որ նրանք պատրաստ են ապագայում գործողությունների: Ահաբեկիչները դրամական փոխանցումների ոչ պաշտոնական ցանց են ստեղծել: Դրամական փոխանցումներն իրականացվում են Թուրքիայում, Լիբանանում, Պարսից ծոցի երկրներում և Եվրոպայում միջնորդների օգնությամբ:

Ինչպես նշվում է հոդվածում, ահաբեկչական խմբավորումը զգալի ֆինանսական միջոցներ է կուտակել փրկագին ստանալու նպատակով մարդկանց առևանգելով, գրավված տարածքներում կողոպուտներից ու թալանից, ինչպես նաև՝ նավթի անօրինական վաճառքից:

Ինչպես 2016 թվականի հոկտեմբերի հատուկ զեկույցում նշել է ԱՄՆ Սենատի Ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովը, ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների թվում է եղել նաև պատմական ժառանգության իրերի անօրինական վաճառքը:

Համաձայն այդ զեկույցի՝ ահաբեկիչները մեծ ազդեցություն ունեն Իրաքում և Սիրիայում «սև շուկայում»՝ սկսած զենքի շրջանառությունից մինչև մթերային և շինարարական նյութերի վաճառքը:

Մեկնաբանություններ