Հրապարակվեց: Вт, Май 14, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

«Ժողովրդավարությունը Հայաստանին բանակցությունների կմղի Ադրբեջանի հետ». Մամեդյարով

Տարածել

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Բրյուսելում ելույցթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների նախարարների հանդիպման ժամանակ, անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, գրում է Trend գործակալությունը:

Մամեդյարովի խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը, որպեսզի հնարավոր լինի գործի դնել տարածաշրջանի զարգացման և փոխգործակցության ներուժը:

«Ուզում եմ նշել, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումն այդ երկրին Ադրբեջանի հետ նյութական բանակցությունների անցկացման կմղի»,- ասել է արտգործնախարարը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ բանակցությունները պետք է հանգեցնեն նրան, որ «հարկադրաբար տեղահանվածներն իրենց տները վերադառնան»:

Մեկնաբանություններ