Հրապարակվեց: Вт, Мар 12, 2019
...

«Ժողովուրդ». ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի օրերը հաշված են. նրա դեմ լուրջ կոմպրոմատներ կան

Տարածել
Tags

«Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սև-մութ ամպեր կուտակվել: Ավելին՝ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկու­թյուններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ հաշված են:

Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որևէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ՝ կոնկրետ փաստերով: Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից և ինչ միջոցներով է ձեռք բերել, թեկուզ, որ դրանք լինեն ուրիշի անու­նով:

Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ոչ գույք, ոչ էլ դրամական միջոցներ»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ