Հրապարակվեց: Пн, Ноя 18, 2019
...

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը

Տարածել
Tags

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

Նրա խոսքով՝ Թրամփն ու Մակրոնը խոսել են Սիրիայի և Իրանի հետ կապված իրենց երկրների հետագա համագործակցության մասին, ինչպես նաև քննարկել են ՆԱՏՕ-ի առաջնորդների սպասվող հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Նախագահները պայմանավորվել են հանդիպել գագաթնաժողովի շրջանակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի մասին խոսելիս հայտարարել էր, որ դաշինքի «ուղեղը մահացել է»։

Մակրոնի խոսքով՝ դրա պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր երաշխավորի՝ ԱՄՆ-ի հավատարմության թուլացումն է։
Մեկնաբանություններ