Հրապարակվեց: Пн, Апр 15, 2019
...

Թրամփն ուժեղ տնտեսության շնորհիվ կհաղթի 2020 թ. ընտրություններում. Goldman Sachs

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղ տնտեսության, ինչպես նաև առ այսօր Դեմոկրատական կուսակցության կողմից ակնհայտ առաջատար թեկնածուի բացակայության արդյունքում, ամենայն հավանականությամբ, կհաղթի 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այսպիսի կանխատեսմամբ է հանդես եկել ներդրումային ոլորտի «հսկա» Goldman Sachs ընկերությունը:

Goldman Sachs-ի մասնագետները ներկայացրել են զեկույց, համաձայն որի 19 ամիս անց կայանալիք նախագահական ընտրություններում գործող ղեկավարը չնչին առավելությամբ կհաղթի բոլոր մրցակիցներին:

Տնտեսագետներ Ալեք Ֆիլիպսի և Բլեյք Թեյլորի կարծիքով՝ այս տարի ԱՄՆ-ի տնտեսությունը 2,5, իսկ 2020 թ.՝ 2,3% աճ կարձանագրի, ինչն էլ կամրապնդի Թրամփի դիրքերն ու պաշտոնավարման երկրորդ ժամկետում ընտրվելու հնարավորություն կտա: Բացի այդ, ընթացիկ և եկող տարիներին գործազրկությունը կկրճատվի 3,7 և 3,3%-ով, ինչպես նաև կաճի քաղաքացիների եկամուտը:

Տնտեսագետների համոզմամբ՝ սրանք նախագահական ընտրությունների ելքը կանխորոշելու համար լավագույն ցուցիչներն են:

Մեկնաբանություններ