Հրապարակվեց: Ср, Сен 11, 2019
...

Թրամփն աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով, խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- ասվում է ԱՄՆ առաջնորդի գրառման մեջ:

Թրամփը սովորության համաձայն սոցցանցում կատարած գրառումներով հայտնում է իր վարչակազմում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

Մեկնաբանություններ