Հրապարակվեց: Вт, Окт 08, 2019
...

Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցն այդքան էլ հարթ չի ընթացել. NBC

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիրակնօրյա հեռախոսազրույցը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ այնքան էլ հարթ չի ընթացել, գրում է NBC-ն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:

Էրդողանը հետ չի կանգնել իր դիրքորոշումից և նույնիսկ Թրամփի հրավերը Սպիտակ տուն նրան հետ չի կանգնեցրել իր մտքից:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «չափավոր ներխուժումը» դեռ կարելի էր ընդունել, բայց ռազմական լայն գործողությունները, որոնք կհանգեցնեն բախումների, անընդունելի են: Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, ապա ԱՄՆ-ն իր ամբողջ զորքը դուրս կբերի Սիրիայից:

Անմիջապես հեռախոսազանգից հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնին տեղյակ է պահել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին նախագահի որոշման մասին:

Հիշեցնենք, որ շատ ավելի վաղ Անկարայում ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Պաշտոնական Դամասկոսը դա գնահատել էր որպես իր ինքնավարության ու տարածքային ամբողջականության ոտնահարում:

Մեկնաբանություններ