Հրապարակվեց: Пт, Дек 29, 2017
...

Թրամփի «ձիով քայլը»: Ինչու նա Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

Տարածել

 Համացանցը «պայթում է» Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը նվիրված մեկնաբանություններց ու վերլուծություններից:

Սակայն կա հարցի քննարկման մի դիտակետ, որ քննարկումներից դուրս է մնում: խոսքը Հիլարի-Թրամփ  դիմակայության մասին է, որ տարբեր ձևերով շարունակվում է մինչ օրս: ԴԻՏԱԿԵՏ-ը արդեն առիթ է ունեցել նշելու, որ այդ դիմակայության խորքում այլ շարժառիթներ ու գործոններ կան, որոնք մակերեսին չեն երևում: Մասնավորապես նշվել է, որ այդ առճակատումը իր հիմքում  կուսակցական-գաղափարախոսական շարժառիթներ չունի, չնայած այդ տպավորությունը կարելի է ստանալ: Խորքային շարժառիթները երկու կողմերն էլ պետք է քողարկեն: Դա են պահանջում քաղաքական մեծ խաղի կանոնները: Սակայն կողքերից արդեն իսկ այդ թեմայով քաղաքական գործիչները բացահայտումներ են անում, բարձրաձայնելով այն, ինչի մասին լռում են Հիլարին ու Թրամփը:

2017 օգոստին  ԱՄՆ Շարլոթսվիլ քաղաքում մի կողմից ազգայնականների ու մյուս կողմից  ընդդեմ Թրամփի բողոքի ցույցի ելած ցուցարների միջև ընդհարումները առիթ դարձան, որպեսզի բացահայտվի Թրամփ-Հիլարի դիմակայության քողարկվող իմաստներից մեկը (Թրամփը ազգայնականներին չմեղադրեց  և հավասարության նշան դրեց նրանց ու իր դեմ բողոք ելած ցուցարարների միջև):  Մասնավորապես Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարեց, որ Շարլոթսվիլում կատարվածը հակահրեականություն էր ու ռասիզմի դրսևորում։ Դա Թրամփի քաղաքականությանն ուղղված լրջագույն մեղադրանքներից մեկն էր:  Օգոստոսին այդ դեպքերից հետո Թրամփը մեկնեց հանգստի գոլֆ խաղալու և Հիլարիի ու հիլարականնրեի դեմ իր դիմակայուիթյան մեջ նոր մարտավարություն մշակելու համար: Անակնկալ, ոչ ստանդարտ քայլեր էին պետք: Եվ դա իրեն երկար սպասել չտվեց: 2017-ի դեկտեմբերի 6-ին նա հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին:

Դա այդ հարցում ԱՄՆ տասնամյակների պատմություն ունեցող քաղաքական գծի փոփոխություն էր: Անակնկալ  և կտրուկ շրջադարձ: Դրանից մի քանի օր անց Թրամփը հրեաներին շնորհավորել է սրբազան Հանուկա տոնի առթիվ ու իր աջակցությունը հայտնել Իսրայելի ժողովրդին:

Հայտնի է, որ Հանուկան հրեական տոն է՝ նվիրված Երուսաղեմի Երկրորդ սուրբ տաճարին նվիրվածությանը։ Հանուկան տոնում են ութ օր ու գիշեր։ Ավելի վաղ Թրամփը հրեաների համար սրբազան Հանուկա տոնի կապակցությամբ մեծ ընդունելություն էր կազմակերպել Սպիտակ տանը, որին ներկա են եղել նրա ընտանիքի բոլոր անդամները՝ այդ թվում նաև փեսան՝ ազգությամբ հրեա Ջարեդ Քուշները, և ավագ դուստրը՝ հուդայականություն ընդունած Իվանկա Թրամփը: Նախագահը սիրո ջերմ խոսքեր է շռայլել Իսրայելի ու հրեա ժողովրդի հասցեին: «Երուսաղեմն իմ սրտում է, ասել է նա: Այս պահին մտածում եմ Իսրայելի և Երուսաղեմի նկատմամբ տածած սիրո մասին: Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետնորդներն անտանելի հալածանքների ու ճնշումների են ենթարկվել: Բայցևայնպես, չկա մի ուժ, որը կարողացել է թուլացնել ձեր ոգին, և մի չարիք, որը վերացրել է ձեր հավատը: Ահա թե ինչու է հրեա ժողովուրդն աշխարհի բոլոր ազգերի մեջ լույսի պես շողում»,:

Իր կատարած քայլերով ու որոշումներով Թրամփը ձգտում հակահրեկանության թեման դուրս մղել իր ընդիմախոսների փաստարկների զինանոցից: ԴԻՏԱԿԵՏ-ը դրանում է տեսնում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշման տեսանելի իմաստը:

Գուցե և Թրամփին կանխապես հայտնի էր, որ ՄԱԿ-ը չի ճանաչի իր որոշումը և կկայացնի իրեն հակառակ որոշում: Չի Բացառվում: Այդ դեպքում նրա կատարած իսրայելամետ քայլը հրեաներին ոչինչ չի տա, սակայն հակահրեկանության մեջ իր դեմ առաջադրվող մեղադրանքնեից  նա կազատվի:

Սակայն հարցը դրանով չի սպառվում: Թրամփի որոշումը միայն առաջին հայացքից է հրեամետ: Իրականում իր հայտարարություններով նա նոր լիցք հաղորդեց «Իսրայել-արաբական աշխարհ» դիմաբախությանը, որն աշխատելու է ընդդեմ Իսրայելի: ՄԱԿ-ում Թրամփի առաջարկի կապակցությամբ քվեարկության արդյունքները այդ են վկայում: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱՄՆ-ից ու և Իսրայելից բացի նախագծի օգտին քվեարկել են Նաուրուն, Պալաուն, Տոգոն, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Գվատեմալան, Հոնդուրասը՝ գլոբալ քաղաքական դաշտում աննշան տեղ զբաղեցնող յոթ պետություն:

Մնում է խորհել, թե Թրամփն արդյո՞ք կատարեց հրեամետ քայլ, թե լավ հաշվարկված մարտավարությամբ հարված հասցրեց Իսրայելին ու հրեականությանը:

ԴԻՏԱԿԵՏ-ի վերլուծական բաժին

 

Մեկնաբանություններ