Հրապարակվեց: Вт, Дек 25, 2018
...

Թրամփը պատրաստ է Էրդողանի հետ հանդիպել. Սպիտակ տուն

Տարածել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն ներկայումս որեւէ կոնկրետ միջոցառում չի տարվում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի փոխքարտուղար Հոգան Գիդլին, փոխանցում է Reuters-ը:

«Չնայած հիմա ոչ մի կոնկրետ բան չենք նախատեսում, նախագահը պատրաստ է ապագայում հնարավոր հանդիպմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցների ժամանակ Էրդողանը նրան հրավիրել է 2019 թվականին Թուրքիա այցելել:

Մեկնաբանություններ