Հրապարակվեց: Пт, Окт 04, 2019
ԱՄՆ | Հեղինակ Դիտակետ
...

Թրամփը պաշտոնանկության հետ կապված սկանդալի ֆոնին հայտնել է, որ իրավունք ունի այլ երկրների խնդրել «հետաքննել ամերիկյան շահերին առնչվող կոռուպցիան»

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկության հետ կապված սկանդալի ֆոնին պնդում է, որ իրավունք ունի այլ երկրների խնդրել «հետաքննել ամերիկյան շահերին առնչվող կոռուպցիան»:

«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես բացարձակ իրավունք ունեմ, գուցե նույնիսկ կոռուպցիան հետաքննելու պարտականություն, և դա ենթադրում է խնդրանք կամ առաջարկ, որպեսզի մյուս երկրներն օգնեն մեզ»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Հինգշաբթի Սպիտակ տան առաջնորդը լրագրողներին հայտնել էր, որ կցանկանար Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի գործունեության հետաքննությունը, որն աշխատել է ուկրաինական Burisma ընկերությունում:

Թրամփը նաև հայտնել է, որ Չինաստանը նույնպես պետք է հետաքննություն սկսի Բայդենների նկատմամբ, քանի որ, նրա խոսքով, Բայդեն կրտսերը «միլիոններ է ստացել Ուկրաինայից և Չինաստանից»:

Դեմոկրատները, որոնք ավելի վաղ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցից հետո Ներկայացուցիչների պալատում սկսել են Թրամփի պաշտոնանկության գործընթացը, հայտարարել են, որ նման կոչերը միայն հաստատում են նախագահի մեղավորությունը: Նրանք կարծիքով՝ դա այլ երկրներին ԱՄՆ ընտրություններին միջամտել թույլ տալու և նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկի՝ Ջո Բայդենի մասին «վարկաբեկիչ տեղեկությունների» տարածման ակնհայտ փորձ է:

ԱՄՆ-ում կոռուպցիայի դեմ պայքարը կարող է և պետք է ընթանա ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եթե դա առնչվում է ամերիկյան շահերին: Այդ հիմքով օտարերկրյա անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցներ են սահմանվում, իսկ օտարերկրյա պետությունների իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարի պահանջներ են ներկայացվում:

Մեկնաբանություններ