Հրապարակվեց: Пт, Ноя 30, 2018
ԱՄՆ / Ասիա | Հեղինակ Դիտակետ
...

Թրամփը չեղարկել է Թուրքիայի և Հարավային Կորեայի նախագահների հետ նախատեսված պաշտոնական հանդիպումները

Տարածել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ իր պաշտոնական հանդիպումները, որոնք նախատեսված էին անցկացնել Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:

Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, նախատեսված պաշտոնական հանդիպումների փոխարեն ԱՄՆ նախագահը մտադիր է ոչ պաշտոնական զրույցներ անցկացնել Թուրքիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չեղարկել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս որոշումը Թրամփը կայացրել է Կերչի նեղուցում կատարված միջադեպի հարցով զեկույցին ծանոթանալուց հետո: Նրա խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:

Մեկնաբանություններ