Հրապարակվեց: Чт, Янв 03, 2019
...

Թրամփը նշել է ԽՍՀՄ փլուզման պատճառը

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է Աֆղանստանում սկսված պատերազմի պատճառով:

Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած նիստի ժամանակ, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով, հայտնում է tert.am-ը:
«Նախկինում Ռուսաստանը ԽՍՀՄ էր, Աֆղանստանն այն դարձրեց Ռուսաստան, որովհետև նրանք սնանկացան՝ պատերազմելով Աֆղանստանում», — ասել է ԱՄՆ ղեկավարը:

Այնուամենայնիվ՝ Թրամփը նշել է, որ Խորհրդային Միությունն այդ ժամանակ իրավացի էր՝ ներխուժելով Աֆղանստան, քանի որ այնտեղ գործող «Թալիբան» շարժման գրոհայիններն իրապես ահաբեկչական վտանգ էին ներկայացնում:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրենք այժմ միլիարդներ են ծախսում Աֆղանստանի վրա, մինչդեռ դրանով պետք է զբաղվեն այդ երկրի հարևանները՝ Պակիստանը, Ռուսաստանն ու Հնդկաստանը:

Մեկնաբանություններ