Հրապարակվեց: Вт, Ноя 13, 2018
...

Թրամփը մտադիր է պաշտոնանկ անել ԱՄՆ ՆԳ նախարարին

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնանկ անել Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան նախկին եւ գործող ներկայացուցիչներին:

Պարբերականի տեղեկություններով՝ Նիլսենը վարչակազմը կլքի «առաջիկա շաբաթվա ընթացքում»:

Նշվում է, որ Թրամփը, մասնավորապես, միգրացիայի ոլորտում կատարած ՆԳՆ ղեկավարի աշխատանքից է դժգոհ:

ԱՄՆ առաջնորդը նախատեսում է սկսել թեկնածուի որոնումները, որը, ինչպես պարբերականն է հստակեցնում, ընդունակ կլինի նշված ոլորտում «իրականացնել նրա քաղաքականությունն ու գաղափարները»:

Մեկնաբանություններ