Հրապարակվեց: Ср, Дек 26, 2018
...

Թրամփը հիասթափվել է ԱՄՆ ֆինանսների նախարարից. CNN

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը ֆինանսների նախագահ Սթիվեն Մնուչինի նկատմամբ էլ ավելի է խորանում՝ չնայած այն բանին, որ նախագահն ինքը հակառակն է պնդում: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թրամփը հիասթափվել է Մնուչինից և համարում է, որ հենց նա է պատասխանատու ԱՄՆ-ում վերջին օրերին նկատվող հիմնական բորսայական ինդեքսների անկման համար:

Ինչպես հայտնել է աղբյուրը, Թրամփի զայրույթի պատճառով ֆինանսների նախարարը «լրջորեն վտանգված» է և արդյունքում կարող է անգամ կորցնել պաշտոնը:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ վստահում է ԱՄՆ ֆինանսների նախարարին՝ անվանելով նրան «շատ տաղանդավոր և շատ խելացի մարդ», սակայն հետուստաալիքն ընդգծում է, որ իրականում նախագահը բոլորովին այլ վերաբերմունք է ցուցաբերում Մնուչինի նկատմամբ:

Մեկնաբանություններ