Հրապարակվեց: Сб, Окт 27, 2018
...

Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակն ամենավատ բանն է, որ կարող էր պատահել Ռուսաստանի հետ

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակն ամենավատ բանն է, որ կարող էր պատահել Ռուսաստանի հետ, գրում է ria.ru-ն:

«Գիտեք, թե ես ինչ կասեմ ձեզ, իմ հաղթանակն ընտրություններում վատագույն բանն էր, որ երբևէ կարող էր պատահել Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ:

«Բայց դրա հետ մեկտեղ, լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի հետ լավ է, այլ ոչ վատ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նա լավ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ Հելսինկիում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են նախագահական ժամկետի կեսերին: Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաև 39 նահանգի ու տարածքի նահանգապետեր:

Մեկնաբանություններ