Հրապարակվեց: Вт, Май 14, 2019
...

Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին զերծ մնալ չմտածված քայլերից, հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը մեծ խնդիրներ կունենա, հաղորդում է РИА Новости-ն:

«Եթե ինչ-որ անմիտ քայլեր արվեն և որևէ բան տեղի ունենա, Իրանը մեծ խնդիրների առջև կկանգնի: Կարող եմ ասել, որ նրանք երջանիկ չեն լինի… նրանք գիտեն, թե ինչ է դա նշանակում»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, որպես նախազգուշացնող ազդանշան Իրանի իշխանություններին, ռազմածովային ռմբակոծիչների խումբ կուղարկի ԱՄՆ-ի ղեկավարման ներքո գտնվող Մերձավոր Արևելքի գործառնական պատասխանատվության գոտի:

Մեկնաբանություններ