Հրապարակվեց: Пт, Май 17, 2019
...

Թրամփը խոստացել է «ԱՄՆ-ի դռները բացել բարձր որակավորում ունեցող մասնագետների առաջ»

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է իր պատկերացմամբ կատարյալ միգրացիոն ծրագիր, որն առաջարկում է խստացնել միգրացիոն օրենքներն ու բալային սանդղակի վրա հիմնված համակարգ ստեղծել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփն ասել է, որ աշխատանքային այցագիր ստանալու համար դիմողները պետք է տիրապետեն անգլերենին և նախքան ԱՄՆ ժամանելը պետք է անպայման քաղաքացիական թեստ հանձնեն: Նրանց դիմումները հաստատելու հարցում կարևոր է լինելու այն, թե որքան լավ են նրանք տիրապետում անգլերենին և քանի միավոր են ստացել թեստը լուծելու համար:

Թրամփն ընդգծել է, որ իրենք ցանկանում են «երկրի դուռը բացել արժեք և հմտություններ ունեցող  ներգաղթյալների առջև»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա չի ցանկանում նվազեցնել «Գրին  քարտ» ունեցողների կամ օրինական ներգաղթյալների քանակը:

«Բայց մարդկանց պատահականության սկզբունքով ընդունելու փոխարեն մենք կսահմանենք պարզ, ունիվերսալ չափորոշիչներ նրանց համար, ովքեր ցանկանում են Միացյալ Նահանգներ գալ: Կապ չունի աշխարհի որ անկյունում եք ծնվել, ովքեր են ձեր բարեկամները: Եթե դուք ցանկանում եք ԱՄՆ քաղաքացի դառնալ, միանգամայն պարզ չափորոշիչներ կլինեն, որոնց դուք պետք է համապատասխանեք: Ամեն ինչ բյուրեղի պես պարզ, հստակ կլինի»,-ասել է Թրամփը:

Նա նշել է, որ ըստ իր առաջարկած ծրագրի՝ չափորոշիչներին համապատասխանող դիմողները արագ կընդունվեն, իսկ չհամապատասխանողները՝ ոչ:

Մեկնաբանություններ