Հրապարակվեց: Вт, Ноя 27, 2018
...

Թրամփը խոսել է Կերչի նեղուցում իրավիճակի և Brexit-ի համաձայնագրի մասին

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Կերչի նեղուցում, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը նշել է, որ Ազովի ծովում խնդիրը լուծելու նպատակով ԱՄՆ-ը համատեղ աշխատում է եվրոպացի առաջնորդների հետ:

ԱՄՆ առաջնորդն անդրադարձել է նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Brexit-ի համաձայնագրին:

«Եվրամիության համար դա հիանալի գործարք է», — Թրամփի խոսքերն է մեջբերել BBC-ն:

Նա շեշտել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել, թե արդյոք Բրիտանիային թույլատրվելու է առևտուր իրականացնել Միացյալ Նահանգների հետ:

«Եթե դուք նայեք այս համաձայնագրին, ապա նրանք չեն կարող մեզ հետ առևտուր անել», — ասել է Թրամփը՝ հույս հայտնելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դա պարզապես հաշվի չի առել և ապագայում հնարավոր կլինի այդ ուղղությամբ ինչ-որ բան անել:

Մեկնաբանություններ