Հրապարակվեց: Ср, Июл 06, 2016
...

Թրամփը գովել է Սադամ Հուսեյնին ահաբեկիչների վերջը տալու համար

hqdefault.thumbԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփը գովել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի` ահաբեկիչներին ոչնչացնելու կարողությունը:

«Սադամ Հուսեյնը վատ տղա էր, այնպես չէ՞: Նա իրոք վատն էր: Բայց գիտե՞ք, թե ինչն էր նրա մոտ լավ ստացվում: Նա սպանում էր ահաբեկիչներին, ու դա շատ լավ էր անում: Նրանց (ահաբեկիչներին) չէին պատմում իրենց իրավունքների մասին, նրանց հետ չէին խոսում: Նրանք ուղղակի ահաբեկիչներ էին, և նրանց վերջը տալիս էին»,- մեջբերում է gazeta.ru-ն Թրամփի խոսքերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում Թրամփն ասել է, որ աշխարհը «100%»-ով ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնն ու Լիբիայի նախկին բռնապետ Մուամմար Կադաֆին դեռևս ողջ լինեին ու իշխանության գլխին լինեին:

Նշենք, որ նախագահական մրցապայքարում Թրամփի մրցակիցը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն է, ով, վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, 13%-ով առաջ է անցել էքսցենտրիկ միլիարդատիրոջից:

Մեկնաբանություններ