Հրապարակվեց: Чт, Июн 06, 2019
...

Թրամփը Չինաստանին սպառնում է մաքսատուրքերը բարձրացնել 300 մլրդ դոլարով

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանին կարող է հարվածել նոր մաքսատուրքերով, հայտնում է Reuters-ը:

Թրամփի խոսքով՝ ինքը կարող է դրանք բարձրացնել նվազագույնը 300 մլրդ դոլարով: Նա նաեւ ասել է, որ դա կանի «երբ անհրաժեշտ լինի»:

«Չինաստանի հետ մեր բանակցություններում տեղի են ունենում շատ հետաքրքիր բաներ: Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- նշել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ չինական կողմը շատ է ցանկանում ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարք կնքել:

Մեկնաբանություններ